Մեր մասին
Խթանել տիեզերական ճարտարագիտության զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով նորարարական տեխնոլոգիաներ, ապագային ուղղված նախագծեր և կրթական հնարավորություններ, որոնք կվերափոխեն երկրի գիտատեխնիկական ոլորտը և կբարձրացնեն նրա միջազգային հեղինակությունը։• Փոքր արհեստական արբանյակների մշակումը ներառել Հայաստանի Հանրապետության դպրոցական ծրագրերում։• Ընկերության ներսում ստեղծել տեղական մասնագիտական ներուժ՝ շարունակաբար ապահովելով տիեզերական ճարտարագիտության կրթությունը։• Զարգացնել հետազոտական աշխատանքները տիեզերական ճարտարագիտության ոլորտում։• Համագործակցություն ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։• Ներգրավել ներդրումներ։
Մեր ծառայություններն ու արտադրանքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության ներքին և միջազգային շուկաների համար։
Ընկերության տեսլականն է դառնալ առաջատար ավիատիեզերական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում, որը կկառուցի տիեզերական համակարգեր՝ օգտագործելով բազմակողմանի ինժեներական հնարավորություններ։ Առաջնորդել և ձևավորել տիեզերական ճարտարագիտության ապագան Հայաստանում՝ դառնալով գլոբալ մրցունակ և նորարարական լուծումների մատակարար։
• «Համակարգերի ճարտարագիտություն և արբանյակային արժեքի գնահատում» դասընթացներ
• «Արհեստական բանականություն և տիեզերական տեխնոլոգիաներ» դասընթաց Հայաստանի Ֆրանսիական համալսարանում
• «Նորարարություն և ձեռներեցություն»՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում
• Արբանյակային ճարտարագիտության դասընթացներ Երևանի Պետական Համալսարանում և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում
• «Արբանյակային տեխնոլոգիաների ներածություն» դասընթաց՝ USAID-ի և Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) հետ համատեղ
«Արհեստական արբանյակներ» դասընթաց՝Ճարտարագիտական ասոցիացիայի ավիատիեզերական ճարտարագիտության մագիստրոսական ծրագրեր։
CIPR-ը համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են՝ Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը (ԿԳՄՍ), և մի շարք առաջատար համալսարանների հետ՝ ամրապնդելով իր դերը որպես Հայաստանի տիեզերական կրթության, հետազոտությունների և նորարարության առաջատար կենտրոն ։
Ծանոթացեք մեր թիմին

Գործադիր Տնօրեն

CTO

CFO

COO

Մեխանիկական Ինժեներ

Ծրագրային Ապահովման Ինժեներ

Ծրագրային Ապահովման Ինժեներ

Օրբիտալ Մեխանիկ

Թռիչքային համակարգի ինժեներ
Արհեստական Բանականության Մասնագետ
Բիզնեսի Զարգացման Գործընկեր