Կերտեք տիեզերական
ճարտարագետների
հաջորդ սերունդը
Հնարավորություն տվեք Հայաստանի դպրոցներին աշխատել իրական արբանյակային սարքավորումների հետ։
Աշակերտները նախագծում, կառուցում և փորձարկում են իրական տիեզերական տեխնոլոգիաներ,
ոչ թե դրանց մոդելավորումները։
Իրական սարքավորումներ, իրական ուսուցում։
«Տիեզերք 1.0» տիեզերական կրթութական ամբողջական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել իրական արբանյակների շահագործման փորձ։ Աշակերտներն առաջին իսկ օրվանից աշխատում են թռիչքային կարգի սարքավորումների հետ։
Սովորեք՝ ստեղծելով
Աշակերտները հավաքում և կարգաբերում են տարբեր սենսորները և կառուցում գործող արբանյակային ենթահամակարգեր։ Յուրաքանչյուր քայլը վերածվում է գիտելիքի և փորձի հարստացման։
Գործնական ճարտարագիտությունԻրական տեխնոլոգիաներ
«Տիեզերք 1.0» օգտագործում է նույն ենթահամակարգերը, որոնք առկա են իրական արբանյակներում՝ բորտային համակարգիչ, էներգամատակարարման, օգտակար բեռի (payload) և կապի մոդուլներ։
Թռիչքային կարգի բաղադրիչներԱպագա հմտություններ
Ներկառուցված համակարգերի ծրագրավորում, համակարգային մտածողություն, տվյալների վերլուծություն, թիմային աշխատանք՝ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ավիատիեզերական ճարտարագիտության ոլորտում։
Կարիերայի նախապատրաստություն
Այն ամենը, ինչ անհրաժեշտ է դպրոցին մեկնարկելու համար
Մեկ հովանավորությունը դպրոցին ապահովում է՝ սարքավորումներ, ծրագրային ապահովում, ուսումնական ծրագիր և մեր թիմի կողմից շարունակական աջակցություն։
«Տիեզերք 1.0» Կրթական ծրագիր
Ամբողջական արբանյակային ենթահամակարգերի հավաքում, ներառյալ PCB-ներ, պարաշյուտ, մարտկոց, ալեհավաքներ և վերգետնյա կայան։
Կառուցվածքային ուսումնական ծրագիր
34-շաբաթյա ուղղորդվող ծրագիր՝ դասապլաններով, աշխատանքային թերթերով և գնահատման նյութերով։
Ուսուցիչների վերապատրաստում
Տեղում կամ հեռավար վերապատրաստում մինչև 3 ուսուցիչների՝ յուրաքանչյուր դպրոցի համար, վկայականով։
12-ամսյա տեխնիկական աջակցություն
Ուղիղ հասանելիություն CIPR-ի ինժեներներին՝ խնդիրների լուծման և ուղեցույցի համար։
Դպրոցական համայնքի հասանելիություն
Միացեք CIPR-ի շրջանավարտների դպրոցների ցանցին՝ տարեկան ցուցադրական միջոցառումներին մասնակցելու համար։
Անհրաժեշտ չէ, որ Հայաստանի մարզերի աշակերտները գան Երևան՝ տիեզերական սարքաշինություն ուսումնասիրելու համար ։
«Տիեզերք 1.0» կրթական ծրագիրը պրոֆեսիոնալ մակարդակի ավիատիեզերական սարքավորումներով անմիջապես դասասենյակներում է տրամադրվում աշակերտներին՝ սկսած մայրաքաղաքի դպրոցներից մինչև լեռնային գյուղերի դպրոցներ։
Ծանոթացեք ծրագրին մասնակցող դպրոցներին
Օգնեք մեզ հասնել մնացածին։
Ընդլայնվում ենք ամբողջ Հայաստանում
Դպրոցներ
Քոլեջներ
Օգնեք ստեղծել Հայաստանի ապագա տիեզերական ճարտարագետներին
Մեկ ծրագիր։ Մեկ դպրոց։ Հարյուրավոր աշակերտներ, որոնք հետագայում կասեն՝ այստեղ է ամեն ինչ սկսվել։
