Հիմնաբառեր. ինչ է նորարարություն, նորարարության սահմանում, նորարարության կարևորությունը, նորարարական ընկերություններ, նոր նորամուծություններ
Եթե դուք հարցնեիք՝ որն է հաջողակ ընկերությունների շարժիչ ուժը, ես կպատասխանեի՝ նորարարությունը:
Նորարության կարևորությունը ընդգծվում է ձեր ընկերության մրցունակության, իր տեսլականին, կատարյալ արտադրանքի/շուկայական համպատասխանության հասնելու և ի վերջո ձեր թիրախ նպատակներին հարվածելու ունակության մեջ՝ ձեր աճը արագացնելու համար:
Որպես նորարարական ընկերություն նախ հարկավոր է՝ հստակ պատկերացում կազմեք՝ ինչ է նորարարություն: Եկեք քանդենք այս Գորդյան Հանգույցը, որը երբեք չի հասնում մի հանգուցալուծման:
1. Ի՞նչ է նորարարությունը
Նորարարությունը ինքնին չի գալիս, այն ունի որոշ երկրորդային հատկանիշներ, որոնք մենք պետք է առաջինը քննարկենք:
Ստեղծարարությունը այն ամբողջ աղմուկի աղբյուրն է՝ ստեղծված նորարարության և ձեռներեցության շուրջը: Այն սահմանվում է՝ շեղում նրանից, ինչ նորմալ է, այլ բառերով՝ ստատուս քվոյի փոփոխում և կարողություն՝ անելու/տեսնելու իրերը նոր լույսի ներքո:
Այս ցնցող գաղափարները մտքում պահելը կարող է մի փոքր ծանր լինել ձեզ համար: Հետևաբար, լավ կանեիք՝ կյանքի կոչեիք դրանք: Երբ կիրառում եք ձեր ստեղծարարությունը և ստանում եք ինչ-որ շոշափելի բան, որը կարելի է չափել կամ արժեքավորել՝ դուք նորարար եք:
Այն ներառում է.
- Հասկանալ և արձագանքել շուկայի պահանջին/պահանջարկին,
- Գնահատել և օգտագործել մատչելի միջոցներ,
- Ճանաչել և օգտագործել հնարավորություններ,
- Արդյունքում կանխատեսել հասարակական բարեկեցությունը,
- Շահույթ ստանալ
Ըստ դոկտոր-պրոֆեսոր Մարի-Հրաչուհի Պողոսյանի, նորարարությունը կարելի է տեսնել որպես (տե՛ս հաջորդ նկարը).
- Մտորում + Ստեղծում + Փոփոխում
- Նորարարություն = ընկերության կենսուժ
- Նորարարություն = ունենալ տեսլական և լինել նախաձեռնող
- Նորարություն = հեռանկարային (անցնել հաջորդ մակարդակ), ապագայակենտրոն,
- Նորարարություն = հականալ հաճախորդի ցավը և կարիքը
- Նորարարություն = նրբագեղ, հարմարավետ, հասարակ, եզակի, արժեքավոր, ճկուն, նորմային հակառակ, հիմնավոր, պարզ, ակնհայտ, և այլն
2. Որո՞նք են նորարարության տեսակները
Կան նորարարության 4 տեսակներ, որոնք ես հաջորդիվ կքննարկեմ.
2.1 Արտադրանքի նորարարություն
Սա նորարարության մի տեսակ է, երբ դուք առաջարկում եք նոր բաներ ձեր հաճախորդներին՝ հիմնված այն կարիքի վրա, որ ունեն: Այս նոր արտադրանքը, որը դուք կներկայացնեք, կհանգեցնի աստիճանաբար աճող փոփոխության և ի վերջո կազդի շուկայի վրա:
2.2 Գործընթացի նորարարություն
Այս նորարարությունը ձեր բիզնես գործունեությունը բարելավելու ձև է՝ այն դարձնելով ավելի շահավետ և արդյունավետ: Սրան կարելի է հասնել նոր տեխնոլոգիայի, նոր մեթոդաբանության, թվային դիզայնի և այլնի միջոցով:
2.3 Սպասարկման նորարարություն
Սպասարկման նորարարությունը նման է Արտադրանքի նորարարությանը, սակայն այս դեպքում դուք տրամադրում եք նոր ծառայություն արտադրանքի փոխարեն, որը կարող է լինել ոչ նյութական: Հիմնական սկզբունքները նույնն են. դուք բախվում եք հաճախորդի կարիքներին և պահանջներին:
2.4 Բիզնես Մոդելի Նորարարություն
Բիզնես մոդելի նորարարությունը ենթադրում է ներկայանալ՝ հասարակությանը ծառայելու, ձեր բիզնեսը կառավարելու և գումար աշխատելու նոր ձևով: Նորարարության այս տեսակը ցնցում է արդյունաբերությունը և մեծապես ազդում է ձեռնարկատիրական ստեղծարարությանը:
3. Ինչու՞ է կարևոր նորարար լինելը
Ներածության մեջ ես ներկայացրի գլխավոր պատճառները՝ ինչու ընկերությունները պետք է նորարար լինեն:
Եկեք հիմա ավելի խորասուզվենք:
Inc.com mentions 4 reasons why companies should innovate:
3.1 Ձեր Բիզնեսը Կաճի
Նորարարական ընկերությունները կարողանում են ընդլայնվել ավելի հեշտորեն, քանի որ ճանաչում են հնարավորությունները և գիտեն՝ ինչպես օգտվեն դրանցից:
Հին խնդիրների համար ստեղծարար և նորարար լուծումներ գտնելով՝ գործարարությունը կարողանում է արագորեն մտնել իրենց կենսաշրջանի աճի փուլը և էլ ավելին գնալ՝ կախված իրենց ներկայիս կարգավիճակից:
3.2 Դուք Կառանձնանաք Մրցակցությունից
Պատկերացրեք մի ուղիղ ճանապարհ, որը տանում է բոլորին դեպի նույն հանգրվանը: Հետո հանկարծ ինչ-որ մեկը տեսնում է մի ավելի կարճ և արագ ճանապարհ դեպի նույն տեղը, որը թաքնված է մնացած բոլորից: Անձը ճեղքում է հին ճանապարհը և հասնում է վերջնակետին առաջինը:
Սա է ձեր պատմության հաջորդ փուլը, եթե դուք որոշում եք նորարար լինել:
3.3 Ձեր Հաճախորդները Կլինեն Ավելի Բավարարված
Հաճախորդների կարիքները փոխվում են այնպես, ինչպես լուծումները: Արձագանքող լինելը կամ պարզապես արձագանքելը գնորդի կարիքներին շուկան նվաճելու ձև չէ այլևս:
Նորարարությունը նախաձեռնման գործիք է: Ձեր բիզնեսը պետք է բավարարի հաճախորդների չճանաչված կարիքները և տրամադրի լավագույն լուծումներ:
Ահա այսպես է աշխարհը աշխատում:
3.4 Դուք Կզարգացնեք Լավագույն Թիմը
Ամենալավ տաղանդը ցանկանում է աշխատել լավագույն ընկերությունների համար, իսկ լավագույն ընկերությունները, նրանք են, որոնք նորարար են:
Լավագույն տաղանդը՝ նույն ինքը նորարարը, սիրում է սովորել, ուսումնասիրել նոր հնարավորություններ, վերլուծել անցյալը և կասկածի տակ դնել ստատուս քվոն: Սա՞ չէ այն մարդը, ում փնտրում եք՝ ձեր թիմին միանալու:
Դուք պետք է հեղաշրջեք ձեր կերպարը այսօր: Նրանք սպասում են ձեզ:
Սովորած լինելով նորարարության մասին՝ ես կցանկանայի ձեզ մարտահրավեր նետել և հարցնել «Դուք իսկապե՞ս նորարարական ըկերություն եք»: Եթե ցանկանում եք դառնալ նորարար, խորհուրդ ենք տալիս կապ հաստատել մեզ հետ և հասնել ձեր հաջողության բարձրակետին:
Ինչու՞ դուք կլինեիք նորարար: