CIPR-ը կազմակերպեց աշխատաժողով՝ նվիրված սոցիալական ձեռներեցության (ՍՁ) զարգացմանը Հայաստանում
«Ամենամեծ բարիքը, որ կարող ես անել մեկ ուրիշի համար, ոչ թե պարզապես քո հարստությունը կիսելն է, այլ նրան իր սեփականը բացահայտելը»։
— Բենջամին Դիզրայելի
Երևան, Հայաստան, ապրիլի 12, 2019թ.
Կապ Մարի Հ. Բողոսյան +374 93 300277
Բանախոս՝ Մարգարիտա Մուրադյան
Նորարարությունների խթանման և հետազոտությունների կենտրոնը (CIPR) կազմակերպեց Հայաստանում սոցիալական ձեռներեցության (ՍՁ) զարգացման վերաբերյալ աշխատաժողով, որը ներկայացրեց ոլորտի հիմնական հասկացությունները, սոցիալական նորարարությունը, ինչպես նաև տեղական և համաշխարհային ՍՁ-ների զարգացումն ու կայունությունը: Տեսությունը համեմված էր ուսումնասիրություններով, խաղերով և ինտերակտիվ գործունեությամբ: