CIPR-ի գործադիր տնօրեն դոկտոր Մարի Հրաչուհի Բողոսյանը Հանրային հեռուստաընկերությունում․ «Հայաստանի ճանապարհը դեպի տիեզերք»
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ CIPR-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն՝ դոկտոր Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջերս հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Նա պատմեց իր ոգեշնչող ճանապարհի մասին՝ սկսած Ամերիկյան Համալսարանում «Ստեղծարարություն, Նորարարություն, Ձեռներեցություն» դասավանդելուց մինչև «Նորարարությունը Տիեզերական Սարքաշինության մեջ», CIPR-ի տեսլականը և այն նորարարական նախագծերը, որոնցով զբաղվում է CIPR-ի խումբը՝ կառուցելով Հայաստանի ճանապարհը դեպի տիեզերք։
CIPR-ում մենք նախագծում և զարգացնում ենք արհեստական արբանյակներ, վերգետնյա կայաններ և տիեզերական սարքաշինության կրթական ծրագրեր, որոնք ուժեղացնում են ապագա տիեզերական ճարտարագետներին։ Մեր առաքելությունն է խթանել տիեզերական ճարտարագիտության զարգացումը Հայաստանում՝ կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ, ապագային ուղղված նախագծեր և կրթական հնարավորություններ, որոնք կվերափոխեն երկրի գիտական և տեխնիկական ոլորտը՝ բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը։
Հարցազրույցի կարևորագույն պահերից էր մեր “Տիեզերք 1.0” ուսումնական կրթական ծրագիրը՝ ներդրվել է ՀՀ ուսումնական հաստատություններում, որը հովանավորվում է “UCOM” ՓԲԸ-ի կողմից, որտեղ STEM կրթությունը զուգակցվում է տեխնիկական-ստեղծարար հմտություններին՝ արհեստական արբանյակային գիտությունը ուղղակիորեն դպրոցներ բերելու համար՝ առաջացնելով հետաքրքրություն ու հիմք դնելով Հայաստանի ապագա հետազոտողներին։
Սկսած CubeSat-երից մինչև CanSat-երը, և նորարարական լաբորատորիաներից մինչև դասարաններ, CIPR-ը ձևավորում է Հայաստանի դերը համաշխարհային տիեզերական համայնքում։
Դիտեք ամբողջ հարցազրույցը այստեղ՝
Միասին մենք կառուցում ենք Հայաստանի ճանապարհը դեպի տիեզերք։
