CIPR Aerospace-ը Ինժեներական քաղաքում հավաստագրեր հանձնեց «Տիեզերք 1.0» ծրագրի մասնակից ուսուցիչներին
2026 թվականի հոկտեմբերի 9-ին CIPR Aerospace-ը Ինժեներական քաղաքում կազմակերպեց հերթական միջոցառումը նվիրված «Տիեզերք 1.0» կրթական վերապատրաստման ծրագիրն ավարտած ուսուցիչների հավաստագրերի հանձնմանը։
Միջոցառման նպատակն էր ամփոփել ուսուցիչների մասնակցությունը վերապատրաստման ծրագրին և կարևորել նրանց մասնագիտական զարգացումը տիեզերական կրթության ու STEM ուղղությունների շրջանակում։
Միջոցառման բացումը
Միջոցառումը մեկնարկեց Ինժեներական քաղաքի ասոցիացիայի նորարարական համայնքի ներկայացուցիչ պարոն Արամ Սալաթեանի բացման խոսքով։ Այնուհետև ելույթ ունեցավ CIPR Aerospace-ի տնօրեն, դոկտոր Մարի Հրաչուհի Պողոսեանը՝ անդրադառնալով տիեզերական կրթության և ուսուցիչների մասնագիտական զարգացման կարևորությանը։
Հավաստագրերի հանձնում և այցելություն թանգարան
Միջոցառման ընթացքում «Տիեզերք 1.0» վերապատրաստման ծրագիրն ավարտած ուսուցիչներին հանձնվեցին հավաստագրեր՝ արձանագրելով նրանց մասնակցությունը ծրագրին։
Օրվա եզրափակիչ հատվածում մասնակիցներն այցելեցին Ինժեներական քաղաքի Տիեզերքի թանգարան։ Այցը հնարավորություն տվեց ծանոթանալու տիեզերական ոլորտին առնչվող ցուցանմուշներին և հայկական ժառանգությանը։
CIPR Aerospace-ի կրթական առաքելությունը
CIPR Aerospace-ը կարևորում է տիեզերական կրթության զարգացումը ՀՀ-ում, ուսուցիչների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և STEM կրթության տարածումը։ Նման նախաձեռնությունները նպաստում են ինժեներական մտածողության ձևավորմանը և նոր սերնդի շրջանում գիտության ու տիեզերական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության խթանմանը։



