Տիեզերական ճարտարագիտություն՝ դասարանից մինչև ուղեծիր, «Տիեզերք 1.0» (Space 1.0)
Ինժեներական քաղաքի «The New Products Journal» (NPJ 7/2026) ամսագրում հրապարակել է հոդված «CIPR Aerospace»-ի մշակած «Space 1.0» կրթական փաթեթի մասին։
Ի՞նչ է «Space 1.0»-ը
Այն ժամանակակից STEM ծրագիր է, որը նախատեսված է 7-12-րդ դասարանների աշակերտների համար։ Այս նախագծի միջոցով դպրոցական աշակերտները սովորում են ստեղծել, հավաքել, ծրագրավորել փոքր արհեստական արբանյակներ և տվյալներ հավաքել։
- Ուսումնական բովանդակություն. Ներառում է 24 տեսական դաս (ինտերակտիվ նյութերով ու սիմուլյացիաներով) և 10 գործնական դաս՝ սարքավորումների հավաքման ու փորձարկման համար։
- Փաթեթի ամբողջական կազմը. Կրթական CanSat արբանյակ (սնուցման, կառավարման, կապի և սենսորային մոդուլներով), վերգետնյա կայան, անվտանգ վայրէջքի պարաշյուտ, ինչպես նաև անհրաժեշտ ուսումնական նյութեր ու ուսուցիչների վերապատրաստում։
Ծրագիրը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿԶՆԱԿ»-ի կողմից որպես դպրոցական խմբակներում կիրառման համար լիովին համապատասխան ուսումնական բովանդակություն, և հաջողությամբ իրականացվում է «Ucom» ընկերության աջակցությամբ։
