Լայնաշերտ երկկոնական շրջանաձև շեփորային ալեհավաքներ․ Գիտական նորարարություն հեռահաղորդակցության և ԱԹՍ ոլորտում
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմակից Դավիթ Թումանյանը Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հանդես է եկել մասնագիտական դասախոսությամբ՝ ներկայացնելով «Լայնաշերտ երկկոնական շրջանաձև շեփորային ալեհավաքներ» թեմայով հետազոտական աշխատանքը: Այս արժեքավոր հետազոտությունն իրականացվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌԷԻ) գիտական համատեղ խմբի կողմից:
Հետազոտության արդյունքները և աշխատանքը ներկայացվել են «International Conference on Microwave & THz Technologies, Wireless Communications and Optoelectronics» (IRPHE' 2026) միջազգային գիտաժողովի ծրագրի շրջանակներում, որն անցկացվել է 2026 թվականի սեպտեմբերի 28-30-ին: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Rohde & Schwarz ընկերության աջակցությամբ: «CIPR Aerospace»-ը շարունակում է աջակցել գիտահետազոտական նախագծերին և ներդնել առաջատար ինժեներական լուծումները ավիատիեզերական և հեռահաղորդակցության ոլորտներում: Շնորհակալություն ենք հայտնում Երևանի պետական համալսարանին:
