Նոր դպրոցներ՝ նոր հնարավորություններ «Տիեզերք 1.0»-ի շրջանակում
«Տիեզերք 1.0» ծրագրի շրջանակում CIPR-ի թիմն այցելեց «ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ» կրթահամալիր և Երևանի Ա. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց ՊՈԱԿ՝ ներկայացնելով տիեզերական գիտության, արբանյակային համակարգերի և ժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների հիմունքները։
Հանդիպումների ընթացքում աշակերտները ծանոթացան տիեզերական տեխնոլոգիաների կիրառություններին և դրանց կարևորությանը ժամանակակից աշխարհում՝ զարգացնելով իրենց հետաքրքրությունն ու գիտելիքները STEM ոլորտներում։
«Տիեզերք 1.0» ծրագիրն իրականացվում է UCOM-ի աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել որակյալ տեխնոլոգիական կրթության հասանելիության ընդլայնմանը և ապագա մասնագետների պատրաստմանը։

