Առաջնորդելով դեպի տիեզերք. «CIPR Aerospace» -ի թիմն այցելել է «Միտ» կրթական կենտրոնի «Օդագնացներ» տեխնոլոգիական ճամբար
«CIPR Aerospace»-ի թիմը oգոստոսի 5-ին այցելեց Գյումրիում գործող «Միտ» կրթական կենտրոնի «Օդագնացներ» տեխնոլոգիական ճամբար՝ ճամբարականներին ներկայացնելու ավիատիեզերական սարքաշինության հիմունքները։
Հանդիպման ընթացքում մեր թիմակիցներ Հրաչ Յրալյանը և Դավիթ Թումանյանը վարեցին ինտերակտիվ դասախոսություն։ Հրաչ Յրալյանը «Օդագնաց» ճամբարականներին ծանոթացրեց տիեզերական սարքերի տեսակներին, դրանց նպատակներին և ուղեծիր դուրս գալու ուղիներին։ Այնուհետև Դավիթ Թումանյանը ճամբարականներին ներկայացրեց «Տիեզերք 1.0» Կրթական ծրագիրը՝ բացահայտելով դրա գործնական կողմերն ու հեռանկարները։
Օրվա ամենահետաքրքիր պահը մասնակիցների և «CIPR Aerospace» -ի տնօրեն Մարի (Հրաչուհի) Բողոսյանի միջև ծավալված անմիջական զրույցն էր։ Նա պատասխանեց մասնակիցների հարցերին՝ կիսվելով իր փորձով։
«CIPR Aerospace» -ը շարունակում է աջակցել կրթական նախաձեռնություններին՝ նպաստելով երիտասարդների շրջանում տիեզերական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում «Միտ» կրթական կենտրոնին այս հրավերի համար։ Գիտելիքով կիսվելը նոր սերնդի հետ մեզ համար կարևոր առաքելություններից մեկն է։




