Մեր գործընկերոջ նոր ձեռքբերումը
Ռազմիկ Դավթյանը ստացել է SolidWorks-ի միջազգային հեղինակավոր երկու որակավորում:
Մեծ հպարտությամբ ենք կիսվում մեր գործընկեր Ռազմիկ Դավթյանի հաջողությամբ։ CIPR ընկերության ներքո աշխատող մեր գործընկերը հաջողությամբ հանձնել է քննություններն ու ստացել երկու կարևոր միջազգային որակավորում․
- SolidWorks Additive Manufacturing Associate
- SolidWorks Design Associate
Այս սերտիֆիկատները վկայում են ժամանակակից 3D մոդելավորման, նախագծման և ադիտիվ արտադրության տեխնոլոգիաների հիմնարար տիրապետման մասին։
CIPR-ում մենք առանձնահատուկ կարևորում ենք ուսանողների շարունակական զարգացումը, ինչը թույլ է տալիս մատուցել բարձրորակ լուծումներ տիեզերական սարքաշինության ոլորտում։
Ի՞նչ է սա նշանակում մեր նախագծերի համար՝ ավելի բարձր ճշգրտություն և արդյունավետություն, նորարարական մոտեցում և որակի շարունակական բարելավում։
Ջերմորեն շնորհավորում ենք Ռազմիկին այս կարևոր մասնագիտական ձեռքբերման կապակցությամբ և թիմի բոլոր անդամներին մաղթում նորանոր հաջողություններ ու մասնագիտական վերելքներ:


