CIPR-ը հյուրընկալել է փոքրիկ այցելուներին EC Children’s Day-ի շրջանակում
Engineering City-ի «EC Children’s Day» նախաձեռնության շրջանակում Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնը (CIPR) հյուրընկալել է փոքրիկ այցելուներին՝ ներկայացնելով իր «Տիեզերք 1.0» կրթական ծրագիրը։
Երեխաները հնարավորություն են ունեցել տեսնել և ձեռքերում պահել փոքր արբանյակի մոդել, ծանոթանալ դրա ենթահամակարգերին, տեսնել, թե ինչպես է պատրաստվում պարաշյուտը, ինչպես նաև իմանալ, թե ինչ է վերգետնյա կայանը և ինչու է տիեզերքում գտնվող արբանյակի և Երկրի միջև հաղորդակցությունն ապահովելու համար անհրաժեշտ վերգետնյա կայան։ Ինտերակտիվ քննարկումների ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել հարցեր տալ, կիսվել իրենց հետաքրքրություններով և նոր գիտելիքներ ձեռք բերել գիտության ու ինժեներության ոլորտներից։
Այցի ընթացքում երեխաները նաև շրջել են Գիտության և տեխնոլոգիաների թանգարանում, ծանոթացել Հայաստանի տիեզերական ծրագրերի հարուստ պատմությանը, արբանյակներին և աերոտիեզերական տեխնոլոգիաներին։
CIPR-ում մենք ուրախ ենք լինել այս ոգեշնչող նախաձեռնության մի մասը և նպաստել նոր սերնդի հետաքրքրության ձևավորմանը տիեզերական տեխնոլոգիաների, գիտության և նորարարության նկատմամբ։
